Բացել լրահոսը Փակել լրահոսը
409192600_950146803147361_5795776167863977042_n
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը ծաղկեպսակ է դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթողին

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում` դեկտեմբերի 13-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթողին:
 
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար զոհվածների հիշատակը:
 
Նախարար Պապիկյանը նաև այցելել և ծաղկեպսակ է դրել Կիպրոսի անկախության համար զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին «Բանտարկված գերեզմաններ» հուշավայրում։