A
A
«Երևանի ավտոբուս» ընկերության 31 վարորդ հեռացվել է աշխատանքից․ քաղաքապետարան
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 1-ից մինչև դեկեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում «Երևանի ավտոբուս» ընկերության 31 վարորդ ազատվել է աշխատանքից, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:
Մանկապարտեզների տնօրենների ազատման՝ նախորդ գրառմանս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նույնպես աշխատակիցներ (վարորդներ) են ազատվել աշխատանքից:
Մասնավորապես՝ ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումների, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրների պատճառով 31 վարորդ ազատվել է աշխատանքից», գրել է նա։