Բացել լրահոսը Փակել լրահոսը
շտապօգնություն
A A
Հասարակություն

Հետախուզման մեջ գտնվող ՌԴ 19-ամյա քաղաքացին Էրեբունու քննչական բաժնի պատուհանից փախուստի փորձ է կատարել և ստացել մարմնական վնասվածքներ. Shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնից փախուստի դիմելիս՝ մարմնական վնասվածքներ է ստացել ՌԴ քաղաքացի 19-ամյա Յուլիա Մ-ն, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության էրեբունու բաժին էր տեղափոխվել ոստիկանության Երևան քաքաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայության կողմից՝ քրեական վարույթի շրջանակում, և նա գտնվում էր հետախուզման մեջ՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից:

Երեկ էրեբունու ոստիկանները նրան ներկայացրել են էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի աշխատասենյակում քննչական գործողություններ կատարելուց հետո խնդրել է քննիչին, որ իրեն ուղեկցեն զուգարան, ինչը քննիչի կողմից կատարվել է:Մի քանի րոպե քննիչը տեսնելով, որ նա զուգարանից դուրս չի գալիս, իսկ դրսում աղմուկի ձայներ են լսվում, բացելով զուգարանի դուռը, տեսնում է որ նա այնտեղ չէ, ու պարզվում է, որ նա պատուհանից փախուստի փորձ է կատարել, ընկել ու հայտնվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ (ժողովրդին հայտնի ԿՊԶ-ի) տարածքում:

Ոստիկաններն ու քննիչիները ահազանգել են շտապօգնություն ու մինչ բժիշկների ժամանումը՝ նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քննիչներն ու ոստիկանները, ապա ժամանած քննիչների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը:Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: