Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արտահերթ ընտրության օրակարգ չկա, ՔՊ-ն ստացել է խաղաղություն հաստատելու մանդատ (տեսանյութ)

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանն այժմ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասով գտնվում է խորը և շատ արդյունավետ բանակցությունների մեջ: 

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ այժմ գտնվում է խորը բանակցային գործընթացի մեջ՝ խաղաղության պայմանագրի մասով: Այսօր մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է և դրանից բխող քայլերի հաջողությունը: Կարծում եմ՝ մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր հարթակները՝ խաղաղության պայմանագիրը և խաղաղության, անվտանգության վերջնական հաստատումն անառարկելի իրականություն դարձնելու համար»,-ասաց Հակոբյանը լրագրողների հետ զրույցում։