Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գերիների ազատ արձակման մասին պայմանավորվածությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի հետ ձեռք բերված վերջին պայմանավորվածությանը:
«Առաջնորդվելով մարդասիրական արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում` Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի:
Իր հերթին, մարդասիրական արժեքներից ելնելով և որպես բարի կամքի արտահայտություն` Հայաստանն ազատ է արձակում երկու ադրբեջանցի զինծառայողների»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացնում են` Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, Հայաստանը` 2 ադրբեջանցի զինծառայողի:
Driven by the values of humanism & as a gesture of goodwill 🇦🇿 releases 32 Armenian military servicemen.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) December 7, 2023
In its turn, driven by the values of humanism & as a gesture of goodwill 🇦🇲 releases 2 Azerbaijani military servicemen.https://t.co/hMMHXpsblF