Բացել լրահոսը Փակել լրահոսը
002
A A
Պաշտոնական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում

Դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում. Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու երթևեկելի գոտուց՝ միայն ուղիղ:

Այդ մասին հայտնում են Քաղաքապետարանից։

Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպի 4 գոտիով, որոնցից աջ եզրային երկու գոտիներից կթույլատրվի միայն աջ՝ դեպի Հովսեփ Էմինի փողոց և ևս երկու երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Խաչատրան փողոց: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: