Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess samvel
A A
Սպորտ

Հայաստանի չեմպիոնը առաջատար յոթնյակում է. շախմատի Բարսելոնայի մրցաշար

Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային խոշոր մրցաշարին մասնակցող Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը պայքարում է գլխավոր մրցանակի համար: Կայացած 6 տուրից հետո նա վաստակել է 5 միավոր և բաժանում է 2-7-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Նարայանանը, որն ունի 5,5 միավոր: Մեր մյուս շախմատիստը՝ Կարեն Մովսիսյանը, 4 միավորով գտնվում է 46-րդ հորիզոնականում:

Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը սևերով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Արավինդի հետ: Կարեն Մովսիսյանի մրցակիցը ֆրանսիացի Գիլոմ Մանանդն է:

Բարսելոնայի շախմատի թվով 4-րդ միջազգային մրցաշարին մասնակցում են 47 երկրների 210 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 51 գրոսմայստեր: