A
A
Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում վագոն-տնակ է այրվել
Աջակցիր «Ա1+»-ինԱրմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 3-ի ժամը 17:33-ին ահազանգ է ստացել, որ Հովտամեջ գյուղի վերջնամասում այրվում է տնակ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Չարենցի փողոցում գտնվող վագոն-տնակում (18 քմ)։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել է վագոն-տնակը։