A
A
Փարիզում տղամարդը, բղավելով «Ալլահ աքբար», դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 2-ի երեկոյան Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա։ Դրա հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
Հարձակվողը բերման է ենթարկվել։ Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ձերբակալությունից առաջ տղամարդը բղավել է «Ալլահ աքբար»։
Նախարարն ասել է, որ հարձակվողը տառապում էր հոգեկան խանգարումներից և բուժում էր անցնում . նա ոստիկանությանը հայտնի էր որպես արմատական իսլամի կողմնակից։
Ըստ Le Figaro-ի՝ տղամարդը հայտարարել է, որ դեմ է Պաղեստինում մուսուլմանների սպանությանը, ինչպես նաև Ֆրանսիային անվանել է Իսրայելի «մեղսակից»:
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ սպանվածը Գերմանիայի քաղաքացի է։
https://t.co/S1YFUKjyxu pic.twitter.com/05RQ9OrMBj
— Gérald DARMANIN (@GDarmanin) December 2, 2023