Բացել լրահոսը Փակել լրահոսը
399503497_310182805311162_431255042425450074_n
A A
Հասարակություն

Սվերդլով գյուղում անասնագոմի տանիք և այդտեղ կուտակած մոտ 200 հակ անասնակեր է այրվել

 
Դեկտեմբերի 3-ին, ժամը 05:42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սվերդլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին այրվում է անասնագոմ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվերդլով գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի (96 քմ) տանիքում։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։15-ին, մարվել՝ 09։06-ին։
 
Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը (մոտ 80 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 200 հակ)։