Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հանրապետության նախագահը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-եգիպտական հարաբերությունների բարեկամական բնույթը:

Մտքեր են փոխանակվել ընթացիկ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում բազմակողմ շահավետ համագործակցության հետագա ամրապնդման շուրջ։

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: