Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը կրկին հաղթեց

Սպորտ
dcfba71dee7b793c12e195418e296521

Սարաեւոյում ընթացող շախմատի հեղինակավոր մրցաշարում մեր միակ ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը 3-րդ տուրում հաղթեց սլովենացի միջազգային վարպետ Մաթեյ Սեբենիկին:

Երեք հնարավորից վաստակելով նույնքան միավոր` նա մրցաշարային աղյուսակում բաժանում է 1-6-րդ հորիզոնականները:

Չորրորդ տուրում Հրանտ Մելքումյանը կհանդիպի առաջատարներից մեկի` թուրք գրոսմայստեր Էմրե Քանի հետ: