Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գրիգորի Խաչատուրով
A A
Հասարակություն

Գրիգորի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։ Դատարանը որոշում է կայացրել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով և վարչական հսկողությամբ։

Նրա փաստաբաններից Հակոբ Ենոքյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ գրավի չափը կազմում է 20 մլն դրամ, որը վճարելուց հետո Խաչատուրով ազատ կարձակվի։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: