Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

74-ամյա կնոջից օրը ցերեկով փորձել են բացահայտ հափշտակել ձեռքի պայուսակը (տեսանյութ)

Նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ  Ս.-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաններում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունը ավարտին չհասցնելով դիմել է փախուստի:  Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը:

«Անթառամ Ս.-ին են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և կարճ ժամանակ զրուցելով նրա հետ արդեն օպերատիվ տվյալներով ճշտել էին  ինքնությունը:

Դեպքի փաստով նախաձեռնվել  է քրեական վարույթ, ու մինչ քննիչը Անթառամ Ս.-ի հետ կատարվածի վերաբերյալ քննչական գործողություն էր կատարում, Էրեբունու ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ կատարողը Երևանում «թրև եկող», մշտական բնակության վայր չունեցող 41-ամյա Գավրիլ Պրեյդան է ու եթե քրեական հետախույզները օպերատիվ չգործեին նա «գիշերային թիթեռնիկի» նման օրը մի տեղ էր լինում, հնարավոր է Երևանից մեկներ հեռավոր մարզ, սակայն Սասունցի Դավիթի կայարանամերձ հրապարակում, ով ըստ նախնական տեղեկությունների արդեն պատրաստվում էր մեկներ հեռավոր մարզերից մեկը, Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից նրան ներկայացրեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-ասվում է լուրում: