Բացել լրահոսը Փակել լրահոսը
406020554_675079088144360_5541576502818399516_n
A A
Հասարակություն

ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանություն՝ ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնի բաժին մայրաքաղաքի Արամի փողոցում ակցիա իրականացնող մի քանի անձանց բերման ենթարկելու դեպքի առնչությամբ:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը։

․․․․․․․․․․․․․․․․

«Զանգ» շարժման տելեգրամյան էջից տեղեկանում ենք․ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը, բռնի և ոչ համաչափ ուժ կիրառելով, բերման էր ենթարկել «Զանգ» շարժման 6 անդամների, որոնք իրազեկող երթ էին իրականացնում Սարյան փողոցով։