Բացել լրահոսը Փակել լրահոսը
406024957_305843988946825_1349997881840696179_n
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր․ «Թաթոյան» հիմնադրամ

Ադրբեջանի իշխանությունը նոր մակարդակի կեղծիքներով ստեղծում է Հայաստանի նկատմամբ նոր պահանջների և ռազմական հանցավոր գործողությունների արհեստական հիմքեր։ Սկսել են բերել Հայաստանի կոնկրետ գյուղերի և քաղաքների կեղծ օրինակներ:
Ադրբեջանական պետական քաղաքականության մեր ուսումնասիրությունները վեր են հանել նոր փաստեր։ Մասնավորապես, նրանք արդեն անցել են մանրամասն կեղծիքների:
 
Այս մասին կարդում ենք  «Թաթոյան» հիմնադրամի ֆբ-յան էջում։
 
«Հայաստանի կոնկրետ գյուղերի կամ քաղաքների (օրինակ՝ Սյունիքում կամ Գեղարքունիքում) օրինակով կեղծիքներով «հիմնավորում» են, թե իբր դրանք «ադրբեջանցիների նկատմամբ հայերի գործած կոտորածների արդյունքում դատարկվել են և տեղահանվել, ունեզրկվել»։ Ժամանակաշրջանը, որպես կանոն, ընդգրկում է 20-րդ դարի սկզբից 1920-ական թթ․, իսկ հետո էլ կեղծում են 1980-ականների փաստերը:
 
Սա հետևողական քաղաքականություն է, որ լայնածավալ իրականացվում է ամբողջ Ադրբեջանում և արտերկրում՝ պետական ու իշխանական այլ լրատվամիջոցներով՝ ապահովելով լայնածվալ քարոզչություն։ Սրանով նրանք, նախ, ոչ միայն չեն թողնում, որ մարի հասարակությունում հայատյացությունն ու թշնամանքը, այլև դա խորացնում են։
 
Այսինքն` առաջ են բերվում առաջին հայացքից մարդասիրական հարցեր, բայց իրականում այդ «մարդասիրական» քողի ներքո նախապատրաստվում են քաղաքական ծրագրեր ու ռազմական ագրեսիայի հիմքեր և ներկայացնում են տարածքային նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ: Այս քաղաքականությունն է ընկած հայ զինծառայողների ու բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների գործած վայրագությունների հիմքում:
 
Սրանով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ «հատուցումների և տարածքային պահանջների», այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» իբր վերադարձի կեղծ հիմքեր՝ նաև ապահովելով Արցախի էթնիկ զտումների և բնակչության զանգվածային բռնի տեղահանումների հայելային կրկնությամբ գործեր»,- գրված է հաղորդագրությունում։