Բացել լրահոսը Փակել լրահոսը
1125039
A A
Քաղաքականություն

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Լավրովի և Բլինկենի միջև հնարավոր շփումը

Պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանել ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շփումների հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։

«Ես տեղյակ չեմ պարոն Լավրովի՝ հինգշաբթի օրը հանդիպմանը մասնակցելու ծրագրերին, ուստի չեմ մեկնաբանի որևէ հանդիպման հեռանկար»,- լրագրողներին ասել է Օ-Բրայենը։

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 երկրների արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում։

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվել է, որ տարեկան հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հրավերով։