Բացել լրահոսը Փակել լրահոսը
405687062_941197627375612_3692060947106048398_n
A A
Պաշտոնական

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկեց ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի առաջին ենթախմբի ատեստավորման գործընթացը։
 
Քննական գործընթացը համակարգում էր ՀՀ պաշտպանության նախարար,
ատեստավորման առաջին հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը։
 
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորման գործընթացին
կամավոր ներգրավված զինծառայողներին՝ պաշտպանական գերատեսչության
ղեկավարը կարևորեց քննություններին ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայակազմերի
մասնակցությունը` ընդգծելով, որ հրամանատարական պաշտոն զբաղեցնող
յուրաքանչյուր գեներալ ու բարձրաստիճան սպա պետք է օրինակ հանդիսանա
ծառայակիցների և ենթակաների համար։
 
Քառօրյա ատեստավորման ընթացքում մասնակիցները քննություններ
կհանձնեն ֆիզիկական, շարային, կրակային պատրաստությունից և մասնագիտական
գիտելիքների ու պարտականությունների իմացությունից։