Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գորիսի ժայռերը կլուսավորվեն

Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա, կլուսավորվեն Գորիսի ժայռերը:

Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:

«Ժայռերի լուսավորության ծրագրի նախագծային աշխատանքները ավարտական փուլում են, ավարտից հետո կմեկնարկեն լուսավորության անցկացման աշխատանքները: Լուսանկարներում լուսավորվող ժայռերի նախնական տեսքն է: Լույսերը լինելու են միագույն, սակայն հնարավոր է լինելու երանգները փոխել տարվա տարբեր եղանակներին համահունչ:
 
Ծրագիրը Գորիսի գրավչությունը էլ ավելի բարձրացնելու նոր հնարավորություն է, որն իրականացվելու է Գորիսի համայնքապետարանի կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարա­­վա­յին Կովկասում» ծրագրի շրջանակներում, Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զար­գացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում՝ Շվեյցարիայի զար­­գաց­ման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆի­նան­սավորմամբ: Ծրա­գիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախա­րա­րության (ՏԿԵՆ) հետ համատեղ»- գրված է հաղորդագրությունում։