
A
A
Տաթևիկ Վիրաբյանը ազատ արձակվեց կալանքից
Աջակցիր «Ա1+»-ինՏաթևիկ Վիրաբյանը տան ճանապարհին է: Այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը: Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի, և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։