Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Արագածոտնում 600-ից ավելի ավտոմեքենա մերկասառույցի պատճառով չի կարողանում առաջ ընթանալ. ստեղծվել է 4 կմ-անոց խցանում

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին:

Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը կարելի է ասել Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած վիճակում է:

Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ: Այս մասին հայտնում է Shamshyan․ com-ը։

Ըստ աղբյուրի՝ 100-ից ավելի ավտոմեքենաներ մեծ դժվարությամբ դուրս էին բերվում անվտանգ վայր, մի քանի բեռնատար ավտոմեքենաների էլ փրկարարներն ու պարեկները մի քաղաքացու հատուկ բեռնատար մեքենայով ճոպանի միջոցով դուրս բերեցին մերկասառույց ճանապարհից:

Երթևեկությունը մոտ 4 կմ-անոց ճանապարհահատվածում ահավոր վիճակում է գտնվում: