Հայաստանը լավ հավաքական ունի, պետք է զգույշ լինենք. Զլատկո Դալիչ
Աջակցիր «Ա1+»-ինԽորվաթիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի ընտրական փուլի Հայաստանի հետ հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում խոսել է մեր թիմի մասին:
«Մենք վերջերս դարձել ենք բոլորի թիրախը, հատկապես փոքր հավաքականների համար, ովքեր ցանկանում են իրենց դրսևորել մեր դեմ խաղերում: Հայաստանը լավ հավաքական ունի և տարբերվում է Լատվիայից: Այնուամենայնիվ, մենք պետք է սկսենք այնպես, ինչպես դա արեցինք Լատվիայի դեմ և մեզ ֆավորիտի տեղ դնենք, թույլ չտանք մրցակցին հակահարվածներ հասցնել: Սակայն պետք է զգույշ լինենք, չսխալվենք փոխանցումների ժամանակ, գնդակն արագ տեղաշարժենք, ազատ տարածություններ գտնենք։ Նրանց լավագույն խաղացողը Սելարայանն է, որը խաղում է Սլավեն Բիլիչի հետ նույն ակումբում: Բայց մենք այդ մասին չենք խոսել Սլավենի հետ, քանի որ գիտենք, որ նա լավ մարզավիճակում է գտնվում»,- ասել է խորվաթ մասնագետը:
Հիշեցնենք, որ Խորվաթիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, Զագրեբում: Խորվաթները պայքարում են եզրափակիչ փուլի համար, իսկ մեր թիմն արդեն կորցրել է այդ հնարավորությունը: