Բացել լրահոսը Փակել լրահոսը
f655b647a13d1f_655b647a13d6b
A A
Հասարակություն

«Շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»․ Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանում 2024թ․ բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Հարավային Կովկասին, գրում է Ermenihaber.am-ը։

«‎Մենք շարունակեցինք մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ բոլոր իմաստներով և «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։  Վերջ դրվելով 30-ամյա օկուպացիային՝ Հարավային Կովկասում ապահովվեց հանգստություն։  Մենք շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ համաձայնեցնելով Ադրբեջանի հետ»,- նշել է Ֆիդանը։

 

Վերջինս նաև նորից առաջ է քաշել թուրք-ադրբեջանական այն պնդումը, թե «Հայաստանը պետք է համապատասխան  կառուցողական մոտեցմամբ պատասխանի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին»։

Ֆիդանը շեշտել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են լիակատար համերաշխությամբ։