Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Պաշտոնական

ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարությունից հայտնում են․
 
«ԵՊՀ-ի մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
 
Մյուս տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է, երրորդինը` բավարար»:
 
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ առաջին մասնաշենքում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել, կա մեկ զոհ, երեք տուժած։