A
A
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից. ԵՊՀ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը մանրամասներ է հայտնել ԵՊՀ առաջին մասնաշենքում բռնկված հրդեհից։
«Հարգելի՛ գործընկերներ,
ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։
Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։
Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ:
Ցավով տեղեկացնում եմ, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով կան մեկ զոհ և երեք վիրավոր»: