Բացել լրահոսը Փակել լրահոսը
ա
A A
Քաղաքականություն

ԿԽՄԿ-ն Ղարաբաղից 220 աճյուն է տեղափոխել Հայաստան, որոնցից շատերը զոհվել են Ստեփանակերտի մերձակայքում բռնկված հրդեհի պատճառով

ԿԽՄԿ-ն հայտնում է
 
«Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել ենք վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։
 
220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։
 
 Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին:
 
 25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով։
 
 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան»,- ասվում է ԿԽՄԿ հաղորդագրությունում։