Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հիմնովին վերանորոգվում են Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ ի մասնաշենքերը. քաղաքապետարան (տեսանյութ)

Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի վարչական և վերանորոգման (դեպոյի) մասնաշենքերը կառուցումից ի վեր՝ ավելի քան 60 տարի անց, առաջին անգամ հիմնանորոգվում են: Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են վարչական շենքի ապամոնտաժում: Կառուցվում է նոր տանիք, փոխարինվում են պատուհաններն ու հատակը, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Տարիների ընթացքում դեպոյի շենքը հայտնվել է անմխիթար վիճակում՝ աշխատողների համար ստեղծելով անբարենպաստ և դժվարին պայմաններ: Ուստի՝ այժմ շենքը ոչ միայն ամրակայվում է, այլև վերանորոգումից հետո՝ երկար տարիներ իրենց գործի նվիրյալ աշխատակիցների համար ձևավորելու է աշխատանքային նոր ու բարեկարգ միջավայր