Բացել լրահոսը Փակել լրահոսը
598810620_1179042470985013_2108809139226463106_n
A A
Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարի հետ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերի հետ:
 
Զրուցակիցները քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ընդգծել են պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման և ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը: Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական համագործակցության, գործարար կապերի շարունակական խորացման կարևորությանը:
 
Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Լորդ Վերնոն Քոքերը նաև անդրադարձել են օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ստեղծվող տնտեսական լայն հնարավորություններին: