Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղեր. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակից դպրոցները

Դեկտեմբերի 22-25-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլը:

Հանդիպումները տեղի կունենան Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում (հասցե՝ ք. Երևան, Մանանդյան 41)։

«Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու և ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով Սպորտի կառավարման կենտրոն են այցելել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Վոլեյբոլի լիգան անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ, երկու տարքային խմբերի դպրոցականների միջև՝

• 6-7-րդ դասարաններ (2013-2014 թվականներին ծնված աշակերտներ),

• 8-9-րդ դասարաններ (2011-2012 թվականներին ծնված աշակերտներ):

6-7-րդ դասարանների պայքարում համայնքային և մարզային փուլերի արդյունքներով եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք են ստացել հետևյալ դպրոցների թիմերը`

· Երևանի թիվ 177 հիմնական դպրոց

· Արագածոտնի մարզի Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոց

· Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց

· Արմավիրի մարզի Վաղարշապատի «Ներսիսյան» թիվ 6 հիմնական դպրոց

· Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոց

· Լոռու մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց

· Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոց

· Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 հիմնական դպրոց

· Սյունիքի մարզի Կապանի թիվ 13 հիմնական դպրոց

· Վայոց ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց

· Տավուշի մարզի Պտղավանի միջնակարգ դպրոց

8-9-րդ դասարանների պայքարում եզրափակիչ փուլում հանդես կգան ներքոնշյալ թիմերը`

· Երևանի թիվ 177 հիմնական դպրոց

· Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոց

· Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոց

· Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոց

· Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոց

· Լոռու մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց

· Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 10 հիմնական դպրոց

· Շիրակի մարզի Մարալիկի միջնակարգ դպրոց

· Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոց

· Վայոց ձորի մարզի Վայքի հիմնական դպրոց

· Տավուշի մարզի Խաչթառակի միջնակարգ դպրոց

Մրցաշարի համայնքային փուլին, ընդհանուր առմամբ, 443 դպրոցի 5067 աշակերտ է մասնակցել: Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն դեկտեմբերի 25-ին։ Մուտքն ազատ է:

Վոլեյբոլի լիգայի մրցանակային տեղեր գրաված յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի 9 անդամները և ֆիզկուլտուրայի ուսուցիչը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4 մլն ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,5 մլն ՀՀ դրամով և 3-րդ տեղը՝ 1,5 մլն ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700 հազար ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300 հազար ՀՀ դրամ:

Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվում են դրամական մրցանակներով․ 1-ին տեղ՝ 9 աշակերտ՝ 150 հազարական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 100 հազարական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 9 աշակերտ՝ 75 հազարական դրամ:

Խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ։

Դեկտեմբերի 22-ի և 23-ի խաղացանկը՝ կից։

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ