Բացել լրահոսը Փակել լրահոսը
1124310
A A
Հասարակություն

Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

 Կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 17-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 19-ի ժամը 18:00-ը փակ է լինելու Երևանի Ազատության պողոտան Տերյան փողոցին կապող ճանապարհահատվածը:

Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը՝ պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցելով բնակիչների ներողամտությունը: