A
A
Սարալանջի պողոտայի մի հատվածը փակ կլինի
Աջակցիր «Ա1+»-ինԴեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Սարալանջի պողոտայի մի հատվածը փակ կլինի
Սիրելի երևանցիներ,
Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը: Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն