Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որով Ադրբեջանին կոչ է արվել լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները:
«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար՝ Գրանադայի հայտարարության համաձայն: Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Տոկիոյում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները: Արտգործնախարարաները նաև հրապարակել են հայտարարություն։
«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իր պարտավորությունները և ողջունում ենք տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու միջազգային ջանքերը: Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության խթանմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Welcoming G7 statement,we underline that strong intl steps &clear public commitments by all involved parties are paramount for normalization btw ARM & AZ in line w/Granada statement, &to address needs of #Armenians forcibly displaced from #NagornoKarabakh.🇦🇲has such a commitment. pic.twitter.com/Q9SADIipG0
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) November 8, 2023