Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՖՖ
A A
Սպորտ

ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին, այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանն: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից։


Օրակարգի միակ հարցը ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի անցկացման վայրի, օրվա և ժամի հաստատումն էր: Որոշվել է ՀՖՖ հերթական ժողովն անցկացնել դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում (Խանջյան 27): ՀՖՖ նախագահի պաշտոնավարման ժամկետի լրացմամբ պայմանավորված՝ ՀՖՖ 24-րդ հերթական ժողովն ընտրական է։
Համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կանոնադրության 30-րդ կետի 3-րդ ենթակետի՝ ՀՖՖ ժողովի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ նախագահի տեղի համար։

 

ՀՖՖ կանոնադրության 86-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ նախագահի 2023թ. ընտրություններին 4 տարվա պաշտոնավարման ժամկետը կկրճատվի մինչև 3 տարի, որպեսզի մինչև 2026 թ-ը գործադիր կոմիտեի անդամների պաշտոնավարման ժամկետները հավասարեցվեն:
Թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի կողմից հաստատված վերջնական և պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ անդամներին ՀՖՖ նախագահի ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։

 

ՀՖՖ գործող նախագահը Արմեն Մելիքբեկյանն է: