Բացել լրահոսը Փակել լրահոսը
01000000-0aff-0242-626b-08dbcbc9a3e3_cx0_cy9_cw0_w1023_r1_s
A A
Հասարակություն

Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

Բաքվի ռազմական դատարանն այսօր 15 տարվա ազատազրկման դատապարտեց Հակարիի կամրջից անցած ամառ առևանգված Վագիֆ Խաչատյանին: Դատավճիռը հրապարակեց նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը, գրում է Ազատությունը։

«Ես անմեղ մարդ եմ, ես էնտեղ չեմ մասնակցել, ես չեմ եղել էնտեղ: Ինձ ձերբակալեցին, ոչ թե ես ահաբեկիչ, ես Բադարա գյուղացի էի, ինձ բռնեցին որպես բադարեցի, Բադարայի բնակիչ». - Վագիֆ Խաչատյանն իր վերջին խոսքում Բաքվի դատարանին մի վերջին անգամ փորձեց համոզել, որ կապ չունի այն ամեն հետ, ինչում իրեն մեղադրում են։

Տարեց արցախցին անգամ խնդրեց իրեն հատուկ սարքերով ստուգել, որ չի ստում, Մեշալիում չի եղել, որևէ մեկին չի սպանել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում