Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_image_123650291 (2)
A A
Քաղաքականություն

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոnյի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Մեծապես կարևորելով Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացումը՝ փոխվարչապետը հատուկ ընդգծել է Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի կարեւորութունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ջրամբարաշինության, ոռոգման համակարգերի և էներգետիկայի ոլորտներում իրականացվող աշխատանքներին: