Նախկին դատապարտյալ. «Եկել եմ հացադուլի միջոցով դատախազության պատնեշը հաղթահարելու»․ Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ին«Հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավորմամբ 2019 թվականին քր.օր. 205 հոդվածով դատապարտվել եմ հինգ տարվա ազատազրկման: Դատավճիռը չեմ վիճարկել, կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Ընդունել եմ մեղքս, զղջացել արարքիս համար եւ պարտավորվել եմ աշխատել պետության առջեւ պարտավորություններս կատարել»,- Aravot.am-ին ասաց այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջեւ անժամկետ հացադուլ հայտարարած Արման Սարգսյանը:
«Օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել եւ գնացել ենք վերասոցիալացման քաղաքականության: Կառավարությունը, 2003 թվականին ընդունելով Եվրոպական խորհրդի միջազգային պարտավորությունը, պատժողական քաղաքականությունից՝ սովետական օրենսգրքից, անցում է կատարել վերասոցիալականացման քաղաքականության: Վերասոցիալականացման ծրագրերը հիմնականում անցնում ենք ՔԿՀ-ում՝ դասերի, ուսման ծրագրերի, տարբեր ՊՈԱԿ-ների եւ հիմնադրամների կողմից սոցիալական միջոցառումների մասնակցություն եւ այլն, եւ այլն: Այս ամբողջ չափանիշներն անցնելուց հետո գործը գնում է վաղաժամկետ ազատման: Պատիժը կրել եմ 3 տարի, 11 ամիս, 5 օր:
Մնացել է 1 տարի, 11 ամիս, 26 օր: Առաջին ատյանի դատարանը որոշել է ինձ պայմանական վաղաժամկետ ազատ արձակել, քանի որ ես վերասոցիալականացման ծրագրերն ամբողջությամբ անցել եմ, նաեւ դրական վարք եմ ունեցել ՔԿՀ-ում: Սակայն դատախազությունը երկակի ստանդարտներ է կիրառում: Հիմնականում վճռաբեկ դատարանի տարբեր որոշումներ դնում են գործերի մեջ եւ նախադեպային իրավունքի հիմքով հին օրենքի շրջանակներում ստեղծված նախադեպերի հիման վրա բեկանել են տալիս ու նորից հետ տանում պատիժը կրելու: Ինձ հետ էլ է այդպես լինելու, եւ գնալու եմ արդեն ամբողջական պատիժի մնացած մասը կրելու:
Հիմա ես եկել եմ այստեղ, անժամկետ հացադուլ հայտարարել: Պահանջս է, որպեսզի դատախազությունը հրաժարվի վերաքննիչ բողոքից, եւ պետությունը հրաժարվի պատժողական քաղաքականությունից:
Մանրամասներն՝ այստեղ