Բացել լրահոսը Փակել լրահոսը
395733384_288299657499477_323865254777105056_n
A A
Հասարակություն

Քաղաքացուն դուրս են բերել մոտ 4 մետրանոց փոսից

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի Հերոսներ փողոցի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները քաղաքացի Ա. Դ.-ին (ծնված 1987 թ․) դուրս են բերել փոսից (մոտ 4 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։