Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ արծաթե եւ բրոնզե մեդալ

Սպորտ
5b7fb6508550885f0f4ef27e4de64f0f

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի «Արենա» մարզապալատում ընթացող World Children's Games փառատոնի ծրագրով ձյուդոյի մրցումների առաջին օրը մեր դեռահասների հավաքականը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

38 կգ քաշային կարգում չարենցավանցի Էդգար Գառնիկյանը հաղթելով 2 գոտեմարտերում, մտավ եզրափակիչ, որտեղ միավորներով պարտվեց ռումինացի մարզիկին: 42 կգ քաշային կարգում հանդես եկող երեւանցի Գոռ Հակոբյանը երկրորդ փուլում պարտվեց ռուս մրցակցին, սակայն սփոփիչ մենամարտում 10:0 հաշվով հաղթելով իր ախոյանին, արժանացավ բրոնզե մեդալի:

46 կգ քաշային կարգում Սամվել Խաչատրյանը բավարարվեց 5-րդ տեղով:

Ապրիլի 29-ին տատամի կմտնեն 50, 55, 60, +60 կգ քաշային կարգի ձյուդոյիստները: