A
A
Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին խորհուրդ տվեց հաջորդ անգամ երկու անգամ մտածել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին Հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ է պահել, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հայաստանը երբևիցե իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել», - ասաց նա:
Ըստ Սիմոնյանի` Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ հակառակ էֆեկտն է տալիս: «Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց», - նշեց ԱԺ նախագահը` անդրադառնալով ռուսական առաջին ալիքով եթեր հեռարձակված հաղորդմանը, որում սուր քննադատության է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: