A
A
ՌԴ-ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, սակայն զգալի առաջընթաց դեռ չկա․ Պեսկով
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվան շարունակում է երկխոսությունը Բաքվի և Երևանի հետ՝ օգնելու նրանց լուծել հակամարտությունը, սակայն զգալի առաջընթաց դեռևս չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դեռ ոչ, փոխըմբռնում չկա: Մենք շարունակում ենք մեր շփումները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կա առաջընթաց Մոսկվան որպես խաղաղության համաձայնագրի պատրաստման հարթակ օգտագործելու՝ ռուսական առաջարկի հարցում: