«Արարատ-Արմենիան» և «Արարատը» հաղթանակ տարան. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր երկու խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի IDBank Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրը:
Նախ «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց մրցաշարի նորեկ «Վեսթ Արմենիային»: Այդ հաղթանակից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 26 միավոր և հավասարվեց 2-րդ հորիզոնականում գտնվող «Ուրարտուին»: «Վեսթ Արմենիան» 7 միավորով զբաղեցնում է նախավերջին 9-րդ տեղը:
Օրվա երկրորդ խաղում «Արարատն» իր հարկի տակ կամային հաղթանակ տարավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ՝ 2:1: Դաշտի տերերը երկու գոլերը խփեցին այն բանից հետո, երբ չարենցավանցիները 60-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստով: «Արարատն» այս հաղթանակից հետո վաստակեց 17 միավոր և ամրապնդվեց 6-րդ հորիզոնականում: «Վանը» 7 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Վաղը կկայանա տուրի կենտրոնական խաղը: Մրցաշարի առաջատար «Փյունիկը» սեփական դաշտում կընդունի իրեն հետապնդող «Ուրարտուին»: