Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba
A A
Սպորտ

Մեժլում Մեժլումյանը կմասնակցի 3-րդ տեղի համար մրցաշարին

Տիրանայում անցկացվող ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնության մրցումային առաջին օրն անհաջող դասավորվեց Հայաստանի ազատ ոճային ըմբիշների համար:

Մրցագորգ մտած 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը, Հայկ Պապիկյանը 74 կգ, Մուշեղ Մկրտչյանը 86 կգ, Կնյազ Իբոյանը 92 կգ և Խաչատուր Խաչատրյանը 125 կգ պարտվեցին նախնական փուլերում և դուրս մնացին չեմպիոնական պայքարից: Վաղը նրանցից պայքարը կշարունակի միայն Մեժլում Մեժլումյանը, որը կմասնակից 3-րդ տեղի համար սփոփիչ մրցաշարում: Մեր մնացած ըմբիշները դուրս են մնացել հետագա պայքարից, քանի որ նրանց հաղթած մրցակիցները նույնպես պարտություն են կրել: