Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+borba 23.10.
A A
Սպորտ

Առաջինը մրցագորգ կելնեն ազատ ոճայինները. ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնություն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր կմեկնարկի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը։ Առաջինը մրցագորգ կելնեն ազատ ոճայինները:

 

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմ է հրավիրել հետևյալ ըմբիշներին. Մանվել Խնձրցյան (57 կգ քաշային կարգ), Մեջլում Մեջլումյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Տիգրան Ղազարյան (70 կգ), Հայկ Պապիկյան (74 կգ), Մենուա Յարիբեկյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (86 կգ), Կնյազ Իբոյան (92 կգ), Սերգեյ Սարգսյան (97 կգ) Խաչատուր Խաչատրյան (125 կգ)։

 

Այսօր պայքարը կսկսեն 5 քաշային կարգերի ըմբիշները: Մեժլում Մեժլումյանն առաջին մարտում կմրցի ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովի հետ: Հայկ Պապիկյանի առաջին մրցակիցը եգիպտացի Նասեր Սայեդն է: Մուշեղ Մկրտչյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Նրա առաջին հակառակոդը Ադրբեջանից է:

 

Կնյազ Իբոյանը մրցաշարը կսկսի նախնական փուլից, միջազգային ֆեդերացիայի դրոշի տակ հանդես եկող Բաբասահեբ Պատիլի հետ մրցամարտով: 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանի առաջին մրցակիցը ուկրաինացի Վլադիմիր Կոչանովն է:

 

Մրցումների սկիզբը ժամը 12:30-ին է (Երևանի ժամանակով):