Բացել լրահոսը Փակել լրահոսը
394570677_285568381105938_762468858899538682_n
A A
Հասարակություն

«Volkswagen»-ը բախվել է «Կարասար» ռեստորանային համալիրի դարպասներին՝ հայտնվելով ռեստորանի բակում․ կա տուժած

Հոկտեմբերի 22-ին, ժամը 08:49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կարասար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին, «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Կարասար» ռեստորանային համալիրի դարպասներին՝ հայտնվելով ռեստորանի բակում։
 
Ջրափրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: