Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+urartu
A A
Սպորտ Հասարակություն

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դրամական օգնություն է ցույց տվել արցախցիներին

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» Ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարության միջոցով հայտնել է, որ հրաժարվել է մասնակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օգնության նպատակով մեր ակումբի կազմակերպված դրամահավաքին՝ միևնույն ժամանակ ողջունելով այս նախաձեռնությունը:

Բացի դրանից, ՀՀ Կառավարությունը տրամադրել է բանկային հաշվեհամար, որին կատարվել է համապատասխան փոխանցումը (20 մլն 300 հազար դրամ – հեղ.):

Հավելենք նաև, որ ավելի վաղ Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ակումբներից, ինչպես նաև ՀՖՖ-ից, մեր նախաձեռնությանը միացել էր միայն «Նոա» Ֆուտբոլային ակումբը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան 20 տոննա պարեն էր տրամադրել արցախցիներին: