Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան 20 տոննա պարեն է հատկացրել արցախցիներին (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի անձնական միջոցներով ֆեդերացիան ձեռք է բերել ավելի քան 20 տոննա 18 անուն պարենային ապրանքներ, որոնք կհանձնվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

 

Առաջնային անհրաժեշտություն ունեցող պարենային ապրանքները ֆեդերացիան փոխանցել է Ներքին գործերի նախարարությանը՝ հետագա բաշխումը ապահովելու համար: