Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը ոչ-ոքի խաղաց խմբի պոտենցիալ առաջատարի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն առաջին միավորը վաստակեց Եվրոպայի 2025թ երիտասարդական առաջնության ընտրական փուլում:
Այսօր մեր 21 տարեկան ֆուտբոլիստների ընտրանին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց իր խմբի պոտենցիալ առաջատար Շվեյցարիայի հավաքականին:
Չնայած հյուրերի տարածքային և խաղային առավելությանը, մեր թիմն անառիկ պահեց սեփական դարպասը և գոլազուրկ ոչ-ոքի խաղաց:
Հայաստանի երիտասարդական հավաքականը չորս խաղից հետո վաստակել է 1 միավոր և զբաղեցնում է վերջին՝ 6-րդ տեղը: Շվեյցարիայի ընտրանին երեք խաղից հետո ունի 7 միավոր և այժմ գտնվում է 2-րդ հորիզոնականում, քանի որ նրան հաջորդող Ալբանիան այսօր 2:0 հաշվով հաղթել է Չեռնոգորիային և վաստակել 9 միավոր:
Հայաստանի Մ-21 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 17-ին, Շվեյցարիայի հարկի տակ: