Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ստրումիցայի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ և պարտվեց 1։3 հաշվով։

Առաջին խաղակեսի 43-րդ րոպեին Ալեքսանդր Տրայկովսկին բացեց հաշիվը։ Երկրորդ կեսի 59-րդ րոպեին Միլան Ռիստովսկին կրկնապատկեց հաշիվը, իսկ 88-ին Էրդոն Դակին եռապատկեց այն։ Մրցավարի ավելացված ժամանակի վերջին րոպեին Էդուարդ Սպերցյանը խփեց պատասխան միակ գոլը։

Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց։