Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վիտալի
A A
Հասարակություն

Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

 Լեռնային Ղարաբաղի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փասաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Պարոն Բալասանյանը գործի հետ չի առնչվում ընդհանրապես, նա որպես վկա է հարցաքննվել և ես կարծում եմ, որ պարոն Բալասանյանի ցուցմունքները որևէ առնչություն չեն ունենալու այս քրեական գործի քննության ընթացքի վրա»,-ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով քրեական գործից: