Բացել լրահոսը Փակել լրահոսը
387826103_278828301779946_5886024702337337724_n
A A
Հասարակություն

Սիսիան-Անգեղակոթ ճանապարհին բախվել են «VAZ-2107», «Mercedes-Benz» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները․ կա 1 զոհ, 4 վիրավոր

 Հոկտեմբերի 11-ին, ժամը 17։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Սիսիան-Անգեղակոթ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107», «Mercedes-Benz» և «VAZ-2106» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
 
Samshyan.com-ի տվյալներով  կա 1 զոհ, 4 վիրավոր